Karcher.am Alfred Kärcher GmbH & Co. KG
Մեր մասին

Ընկերության պատմությունը

 

Ալֆրեդ Կերխեր՝ նորարար և գործարար

 

Ալֆրեդ Կերխերը մեկն էր այն գյուտարարներից, ով հսկայական ներդրում է ունեցել Վյուրտեմբերգի զարգացման մեջ արդյունաբերականացման վաղ շրջանում: Նրա անունը կանգնած է այնպիսի անձանց անունների կողքին, ինչպիսիք են Ռոբերտ Բոշը, Գոտլիբ Դայմերը և Ֆերդինանտ ֆոն Ցեպպելինը:

 

1924 թվականին քսաներեք ամյա Ալֆրեդ Կերխերը ավարտում է Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը և սկսում է աշխատել իր հոր ընկերությանը կից նախագծման գրասենյակում: 1935 թվականին ինժեներ Կերխերը Շտուտգարտում հիմնում է սեփական ընկերությունը, որպեսզի զարգացնի իր նախագծերը ջեռուցման սարքավորումների բնագավառում և դրանք շուկա հանի: Իր պատենտով Ալֆրեդ Կերխերը, ի թիվս այլ բաների, ստեղծում է այսպես կոչված  «Կերխերի աղի վառարանը» պողպատի կոփման և համաձուլվածքների կարծրացման համար:

 

1939 թվականին ընկերությունը տեղափոխվում է Վիննենդեն, որտեղ գտնվում է Kärcher-ի գլխավոր գրասենյակը առ այսօր: Գործող նախագծերին ավելանում է նաև ինքնաթիռների շարժիչների և խցիկների նախապես ջեռուցման համար համակարգերի զարգացումը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը կենտրոնանում է կենցաղային նշանակության ապրանքների արտադրության վրա՝ վառարաններ, ձեռնասայլակներ, տրակտորների կցասայլեր:

 

Մաքրման տեխնոլոգիաները

 

Ալֆրեդ Կերխերը 1950 թվականին բեկումնային առաջընթաց է կատարում մաքրման տեխնոլոգիաներում իր՝ առաջին տաքացվող բարձր ճնշման սարքով (DS 350), որն առաջինն էր Եվրոպայում: Նրանում ջրի տաքացման տեխնոլոգիան այնքան կատարյալ է լինում, որ օգտագործվում է տաքացուցրչների արտադրության մեջ մինչ այսօր:

Սակայն, ինչպես և շատերը, Ալֆրեդը չհասցրեց վայելել իր հաջողությունները: Նա մահացավ 1959 թվականի սեպտեմբերի 17-ին 58 տարեկան հասակում. նրա մահվանից հետո կինը՝ Իռենը, իր վրա է վերցնում ընկերության ամբողջ կառավարումը և զարգացնում է այն հաջորդ երեսուն տարիների ընթացքում: Նրա երեխաները՝ Յոհաննես Կերխերը և Սյուզաննա Ցիմմերմանը, շարունակում են ընտանեկան գործը:

 

Միջազգայնացումը

 

1962 թվականին Kärcher ընկերությունը հիմնադրում է իր առաջին օտարերկրյա մասնաճյուղը Ֆրասիայում, այնուհետև բացվում են գրասենյակներ Ավստրիայում և Շվեյցարիայում: 2008 թվականին Kärcher ընկերությունը արդեն ներկայացված է լինում  41 երկրներում իր սեփական գրասենյակներով, որոնք ապահովում են  85% շահույթ: Ավելի քան 190 երկրների սերվիս-կենտրոններն անխափան սպասարկում են իրականացնում ամբողջ աշխարհով մեկ:

 

Աճ՝  նորարարությունների շնորհիվ

 

1974 թվականին Kärcher-ը կենտրոնանում է բարձր ճնշման սարքերի արտադրության վրա: Այդ պահից սկսած սարքավորումների գույնը երկնագույնից փոխվում է ամբողջ աշխարհում հայտնի դեղին գունյի: Զարգացման ծրագիրը աստիճանաբար լրացվում է լվացող և սովորական փոշեկուլների, հատակը ավլող և լվացող սարքերի, ավտոլվացման սարքավորումների, գոլորշիով մաքրող սարքերի , խմելու ջրի մաքրման համակարգերի արտադրությամբ:

 

1993 թվականին Kärcher-ն արտադրում է կենցաղային գոլորշիով մաքրող սարքեր և տան օգտագործման համար փոշեկուլներ: 2003 թվականին շուկա է հանվում լիովին ինքնավար ռոբոտ-փոշեկուլը՝ RoboCleaner RC 3000-ը: 2003 թվականին Kärcher-ը դուրս է գալիս իր համար հիմնովին նոր՝ այգեգործական սարքավորումների շուկա:

 

Գնալով աճում են մաքրման որակի վերաբերյալ պահանջները, և 2007 թվականին շուկա են հանվում փոշեկուլներ հիմնովին նոր՝ զտիչների մաքրման TACT համակարգով: 2009 թվականին Kärcher-ը արտադրում է բարձր ճնշման ավտոլվացման սարքավորումներ, որոոնք կարողանում են ոչ միայն լվանալ, այլև թարմացնել տների ճակատային մասերը, որն ապահովվում է 2500 բար ճնշման շնորհիվ: Այդ նույն տարում վաճառքի են հանվում բազմաֆունկցիոնալ քաղաքային հատակ ավլող սարքերը :

 

Համաշխարհային շուկայի առաջատար

 

Նորարարությունները շարունակում են մնալ Kärcher ընկերության զարգացման հիմքերը: 2008 թվականից սկսած ընկերությունը ներկայացրել է երեք նորարար գաղափարներ բարձր ճշման սարքավորումների համաշխարհային շուկայում՝ K HC 10-ը՝ հիբրիդային տեխնոլոգիայով, յոթ ականի K 2.20-ը և  աշխարհում ամենաանաղմուկ մոդելները՝ K 3.00-ը և K 4.00-ը. 

 

Մաքրման տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային առաջատարի ռազմավարությունը այսօր շարունակում է հիմնվել նորարարական գաղափարների և լուծումների վրա:

 

Սկսած 1999 -ից՝ "ՄԶՄ" ՍՊԸ-ն հանդիսանում է գերմանական Alfred Karcher աշխարհահռչակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ժամանակի ընթացքում հաշվի առնելով շուկայում առաջացող պահանջները՝ "ՄԶՄ" ՍՊԸ-ն 2004 թվականից հիմնեց նաև «Կերխեր Սերվիս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է բնակելի տարածքների, գրասենյակային տարածքների, նորոգումից/շինարանությունից հետո, համակողմանի մաքրության իրականացման ծառայություններով: «Կերխեր Սերվիսը» իրականացնում է հայաստանյան մի շարք ընկերությունների՝ Վիվա Սել ՄՏՍ, Արմենտել ՓԲԸ, HSBC բանկի և այլն, մաքրման աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ իրականացնում է Երևան քաղաքի շենքերի ճակատային մասերի մաքրման և վերանորոգման աշխատանքները:

 

Ընկերությունը պարբերաբար մասնակցում է տարբեր ցուցահանդեսների և EXPO-երի: 

 

Բացի կոմերցիոն գործունեությունից՝ «Կերխեր» ընկերությունը բարեգործական նպատակներով, հասարակական հիմունքներով պարբերաբար իրականացնում է եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների մաքրման աշխատանքներ: Չորս տարի առաջ աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Յոհաննես Կերխերը, ով շատ սիրեց Հայաստանը: Այնուհետև պարբերաբար այցելում է Հայաստան և իրականացնում բարեգործական ակցիաներ և ծրագրեր: Վերջինիս հովանավորությամբ վերանորոգչական աշխատանքներ են կատարվել Ջրվեժի եկեղեցում: Հունիս ամսին Յոհաննես Կերխերը պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: