Karcher.am Alfred Kärcher GmbH & Co. KG
Նորություններ
Ռալլի DAKAR 2012
Kärcher ընկերությունը կհանդիսանա DAKAR 2012 ռալիի պաշտոնական գործընկերը, որը կսկսվի հաջորդ տարվա սկզբին Հարավային Ամերիկայում՝ չորրորդ անգամ անընդմեջ: Դակար 2012 ռալլին կլինի միջմայրցամաքային մարաթոնի 33-րդ առաջնությունը: Հայտնի մրցավազքի մասնակիցները նոր տարվա առաջին օրը կմեկնարկեն Մար դել Պլատայում (Արգենտինա), և 14 փուլերից հետո հունվարի 15-ին կավարտեն մրցավազքը Պերուի մայրաքաղաք Լիմայում: Մասնակիցները պետք է հաղթահարեն 9000 կմ երկարությամբ դժվարին ճանապարհ, այն կտարածվի օվկիանոսի ափի երկայնքով՝ սարերի ու անապատների միջև: Մրցավազքի բոլոր փուլերում Kärcher-ը կապահովի մասնակիցների մեքենաների լվացումը բարձր ճնշման սարքերի միջոցով: