Karcher.am Alfred Kärcher GmbH & Co. KG
Նորություններ
B 80 W
2012թ. մայիսի 8-ից մինչև 11-ը Ամստերդամում տեղի ունեցավ ISSA Interclean 24-րդ միջազգային ցուցահանդեսը: ISSA Interclean ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում սրահներ և բացօթյա տարածքներ այցելել է 28 հազար մարդ: Յուրաքանչյուր գրանցված հյուր ցուցահանդեսին կարող էր քվեարկել ցանկում ներկայացված այս կամ այն ցուցանմուշի համար : Զուգահեռաբար միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին գնահատում էր նորարարությունները: Այս տարի մրցանակաբաշխությանը առաջադրված էին 70 նոր ապրանքներ: «Մեքենաներ և սարքավորումներ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել B 80 W մոդելը: Այն մեծ արտադրողականություն ունեցող հատակ լվացող սարք է, որի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունները հանդիսանում են կատարյալ Էրգոնոմիկան, բարձր արդյունավետությունը և արտադրողականությունը: Մոդելը մարմնավորում է Kärcher-ի բոլոր առաջադեմ զարգացումները և տեխնոլոգիաները: Այսպիսով, B 80 W-ը հագեցած է խոզանակի և վակուումային հեծանի ավտոմատ բարձրացման համակարգով: Սա նշանակում է, որ սարքերն իրենք իջնում են շարժման ժամանակ և բարձրանում են կանգնելու ժամանակ: Մեկ այլ կատարելագործում է հանդիսանում կայանելու արգելակը: Kärcher Intelligent Key համակարգը հնարավորություն է տալիս բացառելու սխալ կառավարումը, քանի որ այն ունի կարգավորման երկու տարբերակ՝ մենեջերի համար և օպերատորի համար: Մեքենայի բոլոր պարամետրերը ցուցադրվում են էկրանի վրա, որի շնորհիվ օգտվողները հնարավորություն են ունենում պատկերացում կազմել մեքենայի ընքացիկ վիճակի մասին՝ ներառյալ մարտկոցի լիցքավորման վիճակը: Յուրաքանչյուր գնորդ կարող է ինքնուրույն ընտրել մեքենայի օպտիմալ կարգավորումները: Kärcher B 80 W-ը կատարյալ է 1500-3000 մ² տարածք մաքրելու համար և կարող է օգտագործվել խոշոր արդյունաբերական գործարաններում: B 80 W-ի հաղթաբնակը Amsterdam Innovation Award-ում ցույց է տալիս, որ ապագան <<ինտելեկտուալ>> մեքենաներինն է, որոնք կարող են հարմարվել կոնկրետ օգտվողի պահանջներին: Հենց այսպիսի մեքենաների մշակումն է ընկած Kärcher-ի ինովացիոն քաղաքականության հիմքում: