Karcher.am Alfred Kärcher GmbH & Co. KG
Նորություններ
Kärcher B 150 R: worthy continuation of "Dynasty"
Մաքրման արդյունաբերության Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը CMS 2013 ( Մաքրություն: Մենեջմենթ: Ծառայություններ ), որը տեղի ունեցավ Բեռլինում սեպտեմբերի 24 - ից 27 - ը ,Կերխեր ընկերությունը ներկայացրեց նոր B 150 R հատակ լվացող սարքը: Բարձր կատարողականությունը, վերահսկողության պարզ համակարգը և խոզանակ բլոկների ընտրության հնարավորությունը նոր մոդելը դարձնում են գրեթե համընդհանուր լուծում տարբեր օբյեկտների մեծ տարածքների մաքրման համար: Մեքենան հագեցած է օպերատորի համար նստատեղով, և հաջողությամբ կարող է տեղափոխվել խոշոր լոգիստիկ կենտրոններում, արդյունաբերական գործարաններում կամ բազմաստիճան ավտոկանգառում տարածքները մաքրելու համար:Եթե ​​սենյակն ունի առանձնահատկություններ (օրինակ՝ թեքություն),ապա խնդիրը կօգնեն լուծել առջևի չորս անիվները:Դրա հետ մեքենան ավելի վստահ կշարժվի թաց մակերեսի վրա և հեշտությամբ կհաղթահարի թեքությունները (18%): Այն ի վիճակի է հասնել մինչեւ 10 կմ/ժ արագության՝ ապահովելով բարձր կատարողականություն մինչև 9000 քմ/ժ:Երկու կողմերի խոզանակների առկայությունը թույլ է տալիս մաքրելու տարածքը ավելի արագ և ավելի լավ որակյալ:Կախված խնդրից՝ օպերատորը կարող է ընտրել ինչպես պտտվող, այնպես էլ սկավառակային խոզանակի դիսկը 75 կամ 90 սմ յալնությամբ: Խոզանակների փոխարինումը հատուկ գործիքներ չի պահանջում , այդ իսկ պատճառով մեքենայի նորից աշխատելը շատ ժամանակ չի պահանջում: Իսկ անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումները կարող են պահվել զամբյուղի մեջ: Օպերատորի հարմարավետության համար մոդելի ունի մի քանի համակարգեր, որոնք պարզեցնում են մեքենայի պարամետրերը և զգալիորեն նվազեցնում սխալվելու հնարավորությունը: Սրանցից առաջինը` « Ինտելեկտուալ բանալու համակարգ» -ն է KIK (Kärcher Intelligent Key) , որը թույլ է տալիս սահմանափակել տարբեր գիտելիքներ ունեցող աշխատակիցների մուտքը դեպի կարգավորումներ: Դեղին բանալին անմիջապես օպերատորին է, մոխրագույնը նախատեսված է մենեջերի համար, իսկ կարմիրը մուտք է դեպի ծառայությունների համակարգ:Երկրորդ համակարգը, Easy-ն է, որը թույլ է տալիս անցնել բոլոր հիմնական գործառույթները մեքենայի մեկ պտտվող անջատիչի միջոցով: Վերջապես, eco!efficiency ռեժիմի ներկայությունը հնարավորություն է տալիս աշխատել օտագործելով առնվազն քիչ էներգիա, ջուր և մաքրող նյութեր: Բացի այդ, մոդելում կարող են իրականացվել լվացող միջոցների (DOSE) և բաքի լրացման և լվացման (Auto-Fill-in) համակարգերը: